- Այսօր նշանավորվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի թիվ 47 մանկապարտեզի բացումը, որը վերանորոգվել է շինարարության նախագծի շրջանակում՝ ավելի տաք, երկրաշարժերի նկատմամբ ավելի դիմացկուն և ավելի էներգաարդյունավետ շուրջ 50 ուսումնական հաստատություններ ստեղծելու նպատակով։
- Երևանի 15 միլիոն եվրո արժողությամբ էներգաարդյունավետ ծրագիրն աջակցվում է ԵՆԲ Գլոբալի, E5P-ի, GCF-ի (Կանաչ կլիմայի հիմնադրամ) կողմից UNDP-ի (ՄԱԶԾ) միջոցով և Երևանի քաղաքապետարանի կողմից։
- ԵՆԲ Գլոբալը նույնպես միացել է «Դիմացկուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով աջակցել Հարավային Հայաստանի 50 գյուղական համայնքների մինչև 6,000 երեխաների և երիտասարդների համար նախատեսված երկու կրթական և ուսումնական կենտրոնների կառուցմանը։
Այսօր թիվ 47 մանկապարտեզի նոր վերանորոգված, ավելի ապահով և ավելի էներգաարդյունավետ միջավայրում երեխաներին և անձնակազմին դիմավորել է Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը, DG NEAR-ի բաժնի ղեկավար (ԵՄ հարևանության քաղաքականություն և ընդլայնում) Դեյվիդ Քալընը, Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչիեյ Չուրան, Միացյալ ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) տարածաշրջանային ներկայացուցիչը Հայաստանում Նատիա Նատշվլիշվիլին և Երևան քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
Նրանք գոհունակությամբ հայտարարեցին հաստատությունների արդիականացման ավարտման մասին, որոնք ուղղված են երկրաշարժերի անվտանգության և էներգաարդյունավետության ապահովմանը՝ իրականացված Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում։ Ընդհանուր առմամբ 15 մանկապարտեզ կստանա էներգաարդյունավետության առումով համապարփակ վերանորոգում, մինչդեռ շուրջ 35-ը կօգտվեն հորիզոնական էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումներից։
Վերանորոգման աշխատանքները, որոնք ներառում են ամբողջական սեյսմիկ արդիականացում, կառուցվածքային ամրապնդում, արևային ֆոտոէլեկտրական և ջրի տաքացման համակարգերի ինտեգրում և էներգաարդյունավետության բարելավումներ։ Մանկապարտեզը նաև հարմարեցվել է սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց համար՝ ապահովելով ավելի մատչելի տեղաշարժը հաշմանդամություն ունեցող երեխաների և անձնակազմի համար և բարելավելով սոցիալական ներառումը։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ասաց․ «Այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի տոնենք թիվ 47 մանկապարտեզի աշխատանքների ավարտը, իսկ մնացած հաստատությունների աշխատանքները դեռ ավարտին ենք հասցնելու այս տարի։ Եվրոպական Միության՝ ԵՆԲ-ի, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և բնապահպանական գործընկերության (E5P) հիմնադրամի և Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) ֆինանսավորման ու փորձագիտության շնորհիվ Երևանի մանկապարտեզները սովորելու համար կլինեն ավելի տաք և ավելի էներգաարդյունավետ։ Նոր էներգաարդյունավետության միջոցառումները մեր մանկապարտեզներն ավելի հարմարավետ և ավելի անվտանգ կդարձնեն թե՛ երեխաների, թե՛ իրենց դաստիարակների համար։ Բացի այդ, ավելի լավ աշխատանքային և կրթական պայմաններ ապահովելու նպատակով ծրագիրը նաև կկրճատի գործառնական շատ ծախսեր, որոնք մենք կարող ենք վերատեղակայել՝ հանրային ծառայությունների տրամադրման ոլորտում այլ բարելավումներ անելու համար։ Մենք շարունակում ենք ներդնել մեր բոլոր ջանքերը և նվիրվածությունը՝ ընդլայնելու Երևանի համար իրականացվող էներգաարդյունավետության նոր ծրագրերը»։
Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ավելացրեց․«Մենք շոյված ենք ողջունելու այս երեխաներին և իրենց ուսուցիչներին Երևանի՝ նոր վերանորոգված, էներգաարդյունավետ թիվ 47 մանկապարտեզում։ Որպես E5P հիմնադրամի ամենամեծ ներդրող՝ Եվրոպական Միությունն անչափ ուրախ է՝ օգնելու ստեղծել ավելի անվտանգ, ավելի ներառական և ավելի առողջ միջավայր երեխաների համար՝ միաժամանակ օգնելով Հայաստանին օգտագործել ավելի քիչ էներգիա և ֆինանսական ռեսուրսներ։ Էներգաարդյունավետությունը կարևոր հիմնասյուն է հանդիսանում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) և Եվրոպական Միության բնապահպանական նպատակների համար։ ԵՆԲ-ի և Թիմ Եվրոպայի այլ գործընկերների հետ մեկտեղ՝ մենք կարող ենք հասնել Հայաստանի բնակչության շահերից բխող և սահմանված թիրախներին»։
ԵՆԲ-ի փոխնախագահ Թերեզա Զերվինսկան, ով պատասխանատու է Հայաստանում իրականացվելիք գործողությունների համար, բացատրեց․«ԵՆԲ-ն, Եվրոպական Միության բանկը, հպարտ է, որ աջակցել է հայ մանուկների համար ավելի անվտանգ ապագայի կերտմանը։ Երևանում այժմ ևս մեկ մանկապարտեզ ավելի անվտանգ է դարձել՝ ունենալով ամբողջական սեյսմիկ արդիականացում, կառուցվածքային ամրացում և էներգաարդյունավետության բարելավումներ։ Երեխաների խաղալու և սովորելու համար մենք ստեղծել ենք ապահով, առողջ և հարմարավետ միջավայր։ Զուգահեռաբար, ծրագիրն էականորեն կնվազեցնի Երևանի քաղաքապետարանի էներգիայի ծախսերը՝ ընդլայնելով Հայաստանի էներգիայի անկախությունը։ Եվրոպական Միության, ԵՆԲ-ի և Թիմ Եվրոպայի կողմից այս ծրագրի և E5P-ի, ՄԱԶԾ-ի և Կանաչ կլիմայի հիմնադրամի մեր գործընկերների համար ստացված աջակցությունը հստակ ցուցադրում է միջազգային համագործակցության ուժը և ընդգծում է ներդրումների սոցիալական արժեքը, որոնք հասցեագրում են կլիմայի փոփոխությունը և բարելավում ծրագրում ընդգրկված մեր քաղաքացիների կյանքը։ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներին, որ հնարավորություն ընձեռեցին բարելավել քաղաքի կյանքի որակը և անհամբերությամբ սպասում եմ նոր մանկապարտեզների վերանորոգմանը»։
ԵՆԲ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչիեյ Չուրան նշեց․«Հատկապես ոգևորիչ է աշխատել այս երեխաների համար, ովքեր այսօր ստանում են նոր, տաք և հարմարավետ ուսումնական տարածք։ Ես կցանկանայի թիվ 47 մանկապարտեզի երեխաներին և անձնակազմին մաղթել հաջողություն իրենց ավելի անվտանգ և ավելի կանաչ շենքում։ Համապարփակ էներգաարդյունավետության, կառուցվածքային և մատչելիության բարելավումները Հայաստանի մանկապարտեզներում և վերականգնվող էներգիայի աղբյուրների ինտեգրումը կօգնեն Երևանի քաղաքապետարանին կրճատել ածխածնի արտանետումները և բարելավել կայունությունն ու դիմացկունությունն այս ձմռանը և գալիք տարիներին։ Սա ԵՆԲ-ի, Եվրոպական Միության, Հայաստանի կառավարության, Թիմ Եվրոպայի և այլ շահագրգիռ կողմերի միջև արդյունավետ համագործակցության լավ օրինակ է»։
ՄԱԶԾ-ի տարածաշրջանային ներկայացուցիչը Հայաստանում Նատիա Նատշվլիշվիլին ասաց․«ՄԱԶԾ-ն ընդունում է էներգաարդյունավետության նպատակով հանրային շինությունների վերազինման կարևորությունը։ Սա ապահովում է իրենց էներգիայի արդյունավետության շուրջ 50% բարելավում՝ օգնելով նվազեցնել էներգիայի աղքատությունը, բարելավել շահառուների հարմարվետությունը և կրճատել ջերմոցային գազի արտանետումները, որոնք համահունչ են CEPA-ի և Փարիզի համաձայնագրի շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններին։ Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը ծրագրի երկրորդ փուլի համար»։
ԵՆԲ Գլոբալը և Թիմ Եվրոպան աջակցում են Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը
Բանկի թև հանդիսացող ԵՆԲ Գլոբալը, կենտրոնացել է Եվրոպական Միության տարածքից դուրս կատարվող գործողությունների վրա, նաև միացել է «Դիմացկուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությանը, որը պաշտոնապես մեկնարկեց այսօր։ Սա Եվրոպական Միության, ԵՆԲ-ի և անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի, որում Շվեյցարիան հանդես է գալիս որպես արտաքին գործընկեր, համատեղ նախաձեռնություն է։ Դրա հիմնական նպատակն է խթանել Սյունիքի մարզի կայուն սոցիլա-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը՝ ձեռնարկելով համակարգված գործողություններ, որոնք համահունչ են տարածաշրջանային և տեղական իշխանությունների զարգացման և ոլորտի վրա կենտրոնացած ԵՄ-Հայաստան պաշտոնական նախաձեռնության առաջնահերթություններին։
Այս նախաձեռնության շրջանակում ԵՆԲ Գլոբալը և Եվրոպական Միությունը ֆինանսավորում և աջակցություն կտրամադրեն՝ կառուցելու երկու գյուղական կրթական և ուսումնական կենտրոններ Հարավային Հայաստանում։ Սյունիքի մարզում կատարվող այս ներդրումը նախատեսվում է ներառել անվճար, հետդպրոցական կրթական հնարավորություններ և բացակայող ծառայությունների մատչելիություն մինչև 6,000 երեխաների և պատանիների համար (6-18 տարեկան) 50 գյուղական համայնքներից։
Նախապատմություն
Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը (I-ին փուլն ընթացքի մեջ է) իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ E5P-ի, ԵՆԲ-ի և ՄԱԶԾ-ի միջոցով Կանաչ կլիմայի հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը նախատեսվում է 15 միլիոն եվրո և այն ֆինանսավորվում է ԵՆԲ-ի 7 միլիոն եվրո արժողությամբ արտոնյալ վարկի, E5P-ի 5 միլիոն եվրո արժողությամբ ներդրումային դրամաշնորհի, Կանաչ կլիմայի հիմնադրամի 1 միլիոն եվրո աջակցության (ՄԱԶԾ-ի միջոցով) և Երևանի քաղաքապետարանի 2 միլիոն եվրո արժողությամբ ռեսուրսների միջոցով։ Այն կավելացնի մանկապարտեզների էներգաարդյունավետությունը և դիմացկունությունը երկրաշարժերի նկատմամբ, որի արդյունքում նախատեսվում է ամբողջովին վերանորոգել 15 մանկապարտեզ, մինչդեռ շուրջ 35-ը կօգտվեն հորիզոնական էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումներից։ Ծրագիրը կբարելավի քաղաքի մեկ միլիոնից ավել մարդկանց կյանքի որակը և տարեկան 5,394 ՄՎտժ էներգախնայողություն կառաջացնի՝ տարվա կտրվածքով կրճատելով ածխածնային արտանետումների քանակը 1,305 տոննայով և էականորեն նվազեցնելով ջերմոցային գազերի այլ արտանետումները։ Սա կնպաստի կլիմայի փոփոխության մեղմացմանը և կկրճատի Երևան քաղաքապետարանի բյուջեի ծախսերն էներգիայի ծառայությունների մասով։
«Դիմացկուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը հանդիսանում է Եվրոպական Միության, ԵՆԲ-ի և անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի, որում Շվեյցարիան հանդես է գալիս որպես արտաքին գործընկեր, համատեղ նախաձեռնությունը։ Այս՝ Թիմ Եվրոպա նախաձեռնության հիմնական նպատակն է խթանել Սյունիքի մարզի կայուն սոցիլա-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը՝ ձեռնարկելով համակարգված գործողություններ, որոնք համահունչ են տարածաշրջանային և տեղական իշխանությունների զարգացման և ոլորտի վրա կենտրոնացած ԵՄ-Հայաստան պաշտոնական նախաձեռնության առաջնահերթություններին։ Սա ճկուն մեխանիզմ է, որը կարելի է ընդլայնել, և այն բաց է անդամ երկրների համար, որպեսզի նրանք միանան նոր նախաձեռնություններին՝ խթանելու Սյունիքի մարզի զարգացմանը։